Կանոնների խախտմամբ ըներքօգտագործման և ապօրինի ձեռնարկատիրության դեպք՝ Ջրառատ գյուղի տարածքում
![]() 429 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 10:45 ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 2020թ. հուլիսի 4-ին «Hetq.am» համացանցային պարբերականում հրապարակված՝ «Թղթով՝ գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով հրապարակումն այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր, սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը օգտագործվել և որոշներն էլ այժմ օգտագործվում են որպես ավազի հանքավայրեր: Ըստ հրապարակման՝ Ջրառատ գյուղի բնակիչը տարիներ շարունակ, առանց համապատասխան թույլտվության, ավազ է հանում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից՝ համայնքին պատճառելով խոշոր վնաս, իսկ համայնքապետարանը պատշաճ քայլեր չի ձեռնարկում ընդերքին և համայնքին պատճառված վնասը կանխելու համար: Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով; Արմավիրի մարզի դատախազությունից այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015թ-ից սկսած մինչև 2019թ-ի նոյեմբեր ամիսը, որոշակի ընդհատումներով, մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասում, առանց հատուկ թույլտվության, որևէ պայմանագրի և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, անձը զբաղվել է ավազի արդյունահանմամբ: Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հադվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և ՀՀ քրեական 188-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց պետական գրանցման, հաշվառման կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով) նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ նշված ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նշված հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին: |
ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը
211Երեկ, 17:30Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
250Երեկ, 16:12Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է կարդինալների հետ
286Երեկ, 11:18Գարեգին Երկրորդը Հռոմի պապին հրավիրել է Հայաստան
34016.09.2025, 15:36Հրապարակվել է Ազատի զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը
23516.09.2025, 15:12Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը (տեսանյութ)
25816.09.2025, 14:24«Կարծում եմ՝ Սերդար Քըլըչի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում». Ռուբեն Ռուբինյան
34615.09.2025, 23:54Գարեգին Երկրորդը կհանդիպի Հռոմի պապի հետ
22115.09.2025, 14:00