«Հայփոստ»-ի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակմանն օժանդակողի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 37-ամյա տղամարդը, 36-ամյա ընկերոջ և իր մորաքրոջ որդու՝ 24-
ամյա երիտասարդի հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, օրավարձով վերցված «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մեծարենց փողոց, որտեղ 37-ամյա տղամարդը և ընկերն սպասել են ավտոմեքենայի մեջ, իսկ 24-ամյա երիտասարդը, տրանսպորտային միջոց գտնելու նպատակով, հեռացել է, նստել տաքսի ավտոմեքենա և ճանապարհը մատնացույց անելով՝ ուղևորվել Երևան քաղաքի Մեծարենց փողոց, որտեղ նրան են միացել վերոնշյալ երկու տղամարդիկ: Այնուհետև 24-ամյա երիտասարդը տաքսի ավտոմեքենայի վարորդին ցուցում է տվել վարել դեպի Երևան քաղաքի Սեբաստիա փողոց, որտեղ 36 և 37-ամյա տղամարդիկ իջել են ավտոմեքենայից, իսկ ինքը սպասել է ավտոմեքենայի մեջ:
37-ամյա տղամարդը և ընկերը մուտք են գործել «Հայփոստ» ՓԲ ընկերության բաժանմունք, որտեղ 36-ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած ատրճանակին նմանվող առարկան որպես զենք օգտագործելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, իսկ 37-ամյա տղամարդը, օգտագործելով իր հետ նախապես վերցրած դանակը, աշխատակիցներից պահանջել են գումար, վերցրել այն, նստել շենքի ետնամասում կայանված տաքսի ավտոմեքենան և ցուցում տվել վարորդին վարել դեպի Մեծարենց փողոց: Նշված փողոցում իջնելով տաքսի ավտոմեքենայից՝ վերջիններս նստել են վերոնշյալ «Օպել Աստրա G» ավտոմեքենան, որը վարել է 24-ամյա երիտասարդը, և
երեքով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (ավազակության կազմակերպելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ 37-ամյա և 36-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական
օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
120Երեկ, 18:42
ՊՆ-ն արձագանքել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու քննարկումներին (տեսանյութ)
148Երեկ, 16:00
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (տեսանյութ)
159Երեկ, 09:18
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»․ Պուտին
25521.09.2026, 13:06
«Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
22921.09.2026, 11:24
«Հայկական պետությունը պիտի ապրի և հարատևի իր բուն էությամբ ու առաքելությամբ»․ ՀՅԴ
23421.09.2026, 10:36
«Անկախությունը պետք է պահել հավատարմությամբ»․ Արամ Ա
21621.09.2026, 10:18
«Հիմա, երբ հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, կարող ենք վերջապես շունչ քաշել». Ռուբեն Ռուբինյան
16221.09.2026, 09:42