Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
![]() 338 Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 15:00 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նյութերի նախապատրաստմամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Ղուրսալի համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, 2007թ. նոյեմբերի 20-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0.1 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է վերջինիս։ Այնուհետև՝ կնոջ հետ հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ. դեկտեմբերի 11-ին, վերջինիս միջոցով նույն հողամասից 200ք/մ մակերեսով հողակտոր տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցական գործունեությամբ զբաղվող ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020թ. հունիս ամիսն ստացել է շուրջ 5.280.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ։ Դեպքի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն: |
Վեհափառ Հայրապետը հորդորել է չներքաշվել կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ
202Երեկ, 19:06«TAMARA FOOD»-ի չորս արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
206Երեկ, 18:12«2020-ի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ ձերբակալվել է»․ ՔԿ
196Երեկ, 13:42«Առգրավված իրերի մեջ կա մարտական նռնակ»․ ՔԿ
28610.07.2025, 16:24ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին
63410.07.2025, 15:16«Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը». ԿԳՄՍՆ
31710.07.2025, 13:30«Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և երեսպաշտություն». Ադրբեջանի պատասխանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությանը
37409.07.2025, 21:00«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում». ՀՀ ՊՆ
25309.07.2025, 10:54