«Դե՞մ եք, թե՞ կողմ Ամուլսարի հանքի շահագործմանը». օգտատիրոջ հարցը՝ Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինքը դե՞մ է, թե կողմ հանքի շահագործմանը, Աննա Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել նշված հարցի վերաբերյալ՝ ելնելով իմ դիրքից և կարգավիճակից, և հաշվի առնելով հարցի սրությունը: Նաև այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ և որևէ կարծիք չհայտնեմ»:
Անդրադառնալով Ամուլսարի տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ բողոքի ակցիաներին և ցուցարարներին բերման ենթարկելու հարցին՝ վարչապետի տիկինն ասաց. «Բերման ենթարկելու փաստին ծանոթ չէի, նոր լսեցի: Չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, բայց եթե չեմ սխալվում, հիմա երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է սահմանափակումներ հավաքներ և ցույցեր անելու հետ կապված»:

«Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում». Արամ Նավասարդյան (տեսանյութ)
1514:42
«Գնացել, հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին»․ Արտակ Զաքարյան
3514:30
«Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
3714:18
«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով
5614:12
«Հարցվածների 29,3 տոկոսն ընդհանրապես հավանություն չի տալիս վարչապետի աշխատանքին». Արամ Նավասարդյան (տեսանյութ)
4414:06
«Եթե չկիսեի Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէինք կազմի»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
5513:48
«Սյունիքը լցված է իրանական անձնագրերով ադրբեջանցիներով»․ Նաիրի Հոխիկյան
6413:18
«Օրենքի առաջ պատասխան են տալու զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք»․ «ՀայաՔվե»
5712:48