Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ
![]() 591 Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 17:50 ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։ Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքն եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ, մասնավորապես անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ, դիմակը սխալ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո խախտումները վերացվել են։ Դիմակ չկրելու 4 դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տեսչական մարմնի տեսուչները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում բացատրել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։ Բաժանվել են դիմակներ։ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են։ |
Աննա Մկրտումյանն ազատվել է պաշտոնից
177Երեկ, 19:48Արարատ Միրզոյանն ընդունել է Սերդար Քըլըչին (տեսանյութ)
220Երեկ, 18:27ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը (տեսանյութ)
191Երեկ, 17:50«Մտադիր ենք ՀՀ-ին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար». ԱՄՆ-ի պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար
27011.09.2025, 21:34Թմրամիջոցներ իրացնող հանցավոր խումբը կատարել է 29 մլն դրամի փողերի լվացում
40811.09.2025, 12:48Շիրակի թեմի առաջնորդի լիազորությունները կկատարի Նարեկ եպիսկոպոս Ավագյանը
31910.09.2025, 16:24«Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի». Մայր Աթոռ
39610.09.2025, 12:24Սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթը դատարան կուղարկվի
30210.09.2025, 10:24