Խոշոր ավտովթար Երևան-Սիսիան ավտոճանապարհին. կա 4 զոհ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «Toyota Fortuner» (վարորդ՝ Միհրան Գ․, ծնված 1971թ․) և «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով «Toyota Fortuner» ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները (Արմեն Գ․, ծնված 2011թ., Նարեկ Գ․, ծնված 2005թ․ և Թամարա Մ․, ծնված 1983թ․) տեղում մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը, ինչպես նաև ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:





Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
177Երեկ, 20:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
180Երեկ, 17:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
202Երեկ, 17:30
Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
27618.09.2026, 21:36
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
72418.09.2026, 13:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
27718.09.2026, 11:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
87718.09.2026, 00:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
29017.09.2026, 19:12