Կրթական որոշ օջախներ սեպտեմբերի 15-ից կվերսկսեն դասերը
![]() 2090 Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 17:50 ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սովորողները կգնան դպրոց . Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: . Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: . Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: Սիրելի՛ ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»: |

2026 թ. 2-րդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
59919.05.2026, 23:54
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ «Ժողովուրդ»
57819.05.2026, 09:12
««Ուժեղ Հայաստան»-ը երաշխավորում է ուսուցիչների աշխատավարձի բարձրացում և անվճար բարձրագույն կրթություն». Գոհար Ղումաշյան
69818.05.2026, 02:12
«Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. դուք լրիվ իմ հետևից եք ընկել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
87615.05.2026, 12:12
«159 միլիոն դրամ է տրամադրվել Ակադեմիական քաղաքի մասին իրազեկման ակցիաների համար». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
97314.05.2026, 20:18
Ձերբակալություններ՝ Բրյուսովի համալսարանում
82414.05.2026, 18:06
«Տնօրեններն աշխատանքից հեռացման դիմում են գրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83714.05.2026, 15:36
«Քարոզարշավին դպրոցների մասնակցության դեպքերով առանձին քննություն կանցկացվի»․ Ժաննա Անդրեասյան
71413.05.2026, 14:54
