Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները

Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։ Այս մասին տեղացնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունն անուղղակի սպառնացել է․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։
Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։
Թուրքիայի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ անուղղակի կերպով Հայաստանին մեղադրել են թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով Սևրի պայմանագրի օգնությանը դիմելու մեջ։
Հայտարարության մեջ կրկնվել է նաև վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։
Նշենք, որ օգոստոսի 10-ին լրացել է Սևրի պայմանագրի կնքման 100-րդ տարին։ Դրանով ճանաչվում էր հայ ժողովրդի իրավունքը Հայկական լեռնաշխարհի մի մասի նկատմամբ։ Թեև պայմանագիրը չի վավերացվել, սակայն Թուրքիայում մինչև այժմ էլ ցավոտ է ընդունվում այդ պայմանագրի գոյությունը։ Եվ Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, որտեղ կիրառվել են բավականին կոշտ արտահայտարարություններ, ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան չի հաղթահարել «Սևրյան սինդրոմը»՝ վախը Թուրքիայի մասնատման նկատմամբ։

Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
264Երեկ, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
191Երեկ, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
20224.09.2026, 21:48
Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
26024.09.2026, 09:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
30123.09.2026, 17:12
«Օրենքով գողեր» են ձերբակալվել (տեսանյութ)
31723.09.2026, 13:24
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով Կառավարության ներկայացուցիչ
29223.09.2026, 11:30
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
35722.09.2026, 18:42