Ամուլսարում ուրանի խնդիր չկա. հաստատում է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն
![]() 716 Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 17:15 Տևական ժամանակ է Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ, այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա՝ հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»: Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը՝ «Լիդիան Արմենիային»): Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես ըստ հետազոտության արդյունքների՝ - «Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից, «Լիդիանը» բազմիցս ապացույցներ էր ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա: Այսպիսով, հույս ունենք, որ Ամուլսարի շուրջ այս հերթական կեղծիքի էջը կարելի է համարել փակված՝ անառարկելի գիտական հիմնավորմամբ։ |

«Դիլիջանցիները վախենալով են տնից դուրս գալիս». Ոսկան Սարգսյան
67817.09.2023, 03:06
«Ծիծեռնակաբերդում տեղի ունեցողը բարբարոսություն է». Հովսեփ Կուբատյան
125204.09.2023, 17:00
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
134330.08.2023, 08:30
Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ. այսօր Սևանա լճի օրն է
160627.08.2023, 18:06
Արագածի բարձրլեռնային լճերը (լուսանկար)
179125.08.2023, 00:12
Փոշեփոթորկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում դիտվել է փոշու բարձր պարունակություն (լուսանկար)
162421.08.2023, 18:48
Սեյսմոլոգը զգուշացնում է Ստամբուլում հզոր երկրաշարժի մասին
440517.08.2023, 10:18
Ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում (տեսանյութ)
145616.08.2023, 17:18
