Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

8-րդ կովկասյան հովազը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում

8-րդ կովկասյան հովազը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում
50
Այսօր, 21:48

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեսանյութ է հրապարակել ու գրել. «8-րդ պարսկական հովազը՝ CWR-ում․ Ուրցաձորում արձանագրված կադրերը՝ COP17-ում քննարկված հաջողության իրական ապացույց
FPWC-ի թակարդ տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի (Panthera pardus tulliana) ևս մեկ՝ 8-րդ առանձնյակին։
Հովազի տեղաշարժը փաստագրվել է CWR-ի 3 տարբեր տեղամասերում՝ ընդգրկելով նրա միգրացիոն ուղու ամբողջ հատվածը։ Վերջին արձանագրումները կատարվել են հենց Ուրցաձորի տեղամասում։
Նույն առանձնյակի հաջորդական ֆիքսումը տարբեր տեղամասերում ապացուցում է CWR-ի միգրացիոն միջանցքների անվտանգությունն ու էկոհամակարգի կայունությունը։
Այս բացառիկ կադրերը նաև լավագույն փաստն են այն ամենի, ինչ օրերս Երևանում քննարկվում էր COP17 համաժողովի ընթացքում․ CWR-ի ոչ պետական պահպանվող տարածքի մոդելը տալիս է իրական, շոշափելի արդյունքներ՝ ուղղակիորեն նպաստելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրագործմանը»։