Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան

«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
33
Այսօր, 00:36

Բնապահպան, արշավավար Անի Խաչատրյանը գրել է. «Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք։
Ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն։
Ասում ես՝ անտառները մի կտրեք։
Ասում են՝ չկտրենք, որ հետո հանձնեն, իրանց մնա՞։
Ասում ես՝ ամեն սարի գագաթ ու բնության մեջ ամեն տեղ ավտոյով չպետք ա գնալ։
Ասում են՝ մենք չանենք, որ հետո հանձնեն, իրանց մնա։
Էս ի՞նչ են հանձնողներով հավաքվել։ Չեմ հասկանում, դուք էս երկիրը, էս հողը, էս բնությունը ձերը չե՞ք համարում։ Սիրտներդ չի՞ ցավում։ Ամեն ինչ փչացնելով հո չի։ Դուք եք հենց առաջին հանձնողներն էս մտածելակերպով։
Ու հանձնելուց էլ ինչքան անտառ փրթեցին։ Բնությունն ի՞նչ մեղք ունի, բնությանն ինչի՞ եք պատժում»։

Աղբյուրը`   Անի Խաչատրյան