Մասիս Մայիլյանին վերագրել են իր կողմից չարտահայտած մտքեր. Արցախի ԱԳՆ
263 Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 19:45 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»: Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ լեհական գործակալության բնօրինակ հոդվածի հետ ծանոթությունը կասկածի տեղ չի թողնում, որ վերը նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին: «Հույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի արդյունք էր: Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հույս ունի, որ ռուսական լրատվական գործակալությունը կառուցողականություն կցուցաբերի և անհապաղ կշտկի թույլ տված սխալը»,-ասված է հաղորդագրության մեջ: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
158Երեկ, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
188Երեկ, 18:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
277Երեկ, 13:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
161Երեկ, 11:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
57317.04.2024, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
27717.04.2024, 18:54Վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
22317.04.2024, 13:36«Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ». Գևորգյան
23717.04.2024, 01:00