Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս կհրավիրի
![]() 573 Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2020 թ., 11:50 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ս. թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ ս. թ. ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ: Նկատի ունենալով, որ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված են 200-ից ավելի լրագրողներ, որոնք ներկայացնում են հանրապետությունում գործող գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները, խնդրում ենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ներկայացնի միայն մեկ լրագրող, առկայության դեպքում՝ մեկ լուսանկարիչ, ինչպես նաև մեկ օպերատոր: Մամուլի ասուլիսը լուսաբանելու համար ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին առաջարկում ենք մասնակցությունը հաստատել մինչև ս. թ. օգոստոսի 18-ի՝ ժամը 18:30-ը՝ [email protected] հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունները, հեռախոսահամարները և էլ. փոստի հասցեները: Միջոցառման վայր լրագրողների մուտքը կիրականացվի միայն ՀՀ ԱԺ-ում հավատարմագրումը հաստատող վկայականի առկայության դեպքում: Մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 37 շենքի («Հարսնաքար» համալիր) բացօթյա կանաչ հատվածում: Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ժամը 11:00-ից մինչև 11:40-ը: Ասուլիսի ընթացքում մասնակիցների համար ապահովված կլինեն արտակարգ դրության իրավիճակից բխող հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները»: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
197Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56517.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49517.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
59916.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52115.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51715.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53114.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51614.04.2026, 17:18
