Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ոստիկանները Վարդենիսում զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանները Վարդենիսում զենք-զինամթերք են հայտնաբերել
376
Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ., 22:20

Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների հետ, հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, օգոստոսի 17-ին խուզարկություն են կատարել Վարդենիս քաղաքի տներից մեկում և օժանդակ շինություններում. հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Իրավապահները խուզարկությամբ հայտնաբերել են հակատանկային ձեռքի նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ռետինե մահակ և մոտ 250 տարբեր տրամաչափի փամփուշտ:

Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքը Արցախյան ազատամարտի տարիներին է բերել Քարվաճառից:

Հայտնաբերվածն առգրավվել է դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: