Մերկելն ու Մակրոնը պատրաստ են ապահովել Նավալնիի բուժումն արտասահմանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենց երկրները պատրաստ են բուժում և օգնություն ցուցաբերել Ալեքսեյ Նավալնիին:
Այս մասին նրանք հայտնել են օգոստոսի 20-ին՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք տրամադրել Ալեքսեյ Նավալնիին և նրա հարազատներին անհրաժեշտ ողջ օգնությունը, որը վերաբերում է նրա առողջությանը և պաշտպանությանը»,-հայտարարել Է Մակրոնը:
Մերկելը պահանջել է արագ պարզել Նավալնիի հետ կատարվածը՝ թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։
Այս մասին նա հայտարարել Է Մակրոնի հետ բանակցություններից հետո:
«Պետք է արագ պարզվի, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը։ Այդ հարցում մենք հետևողական ենք լինելու»,- ասել է Մերկելը։
Օմսկի հիվանդանոցի բժիշկները, որտեղ այժմ գտնվում է Նավալնին, թույլ չեն տալիս նրան տեղափոխել՝ պատճառ բերելով վիճակի ծանրությունը: Քաղաքական գործչի համախոհները կարծում են, որ դա արվում է այն նպատակով, որ հնարավոր չլինի պարզել այն նյութը, որով նրան թունավորել են:

«Դատարանը որոշեց վերացնել Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները». Ռուբեն Մելիքյան
6914:54
Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազնը (տեսանյութ)
6214:48
«Դադարեցրեք հեծանիվներ գնելու համար անիմաստ սուբսիդավորումը՝ միջոցներն ուղղելով քարսիթներ ձեռք բերելուն»․ Լևոն Սարդարյան
8113:36
«Պատասխանատուն ՔՊ-ն է». Արամ Վարդևանյան
8411:54
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)
9211:06
ԱՄՆ-ն Իրանի մերձակայքում ռազմանավերի թիվը մեկ շաբաթում հասցրել է 21-ի
22610:49
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
7809:12
Մահացել է Մհեր Արմենիայի հայրը
9609:06