«Չեք կարծո՞ւմ, որ նախագծի արդիականությունը կորել է, որովհետև հեղինակը զբաղված է այլ խնդիրներով»․ Էդգար Ղազարյան

«Նախորդ քննարկումներից հասկացանք, որ նախագծի իրական հեղինակը դուք չեք, այլ տիկին Աննա Հակոբյանը։ Չեք կարծո՞ւմ, որ այս օրենքի նախագծի ընդունման արդիականությունը կորել է, որովհետև նախագծի իրական հեղինակի հետաքրքրություններն էլ են կորել, նա հիմա զբաղված է Երևանի տրանսպորտի կազմակերպման խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, դիմելով հիմնական զեկուցող ՔՊ-ական Զարուհի Բաթոյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Եթե նախորդ քննարկման ժամանակ, այսպես ասած, հազարավոր քաղաքացիներ իրեն նամակներ էին գրում ընտանեկան բռնության թեմայով, հիմա երևի այդ նույն հազարավոր քաղաքացիները նամակներ են գրում խցանումների մասով։ Չեք կարծո՞ւմ, որ դրանով պայմանավորված արժե այդ նախագիծը շրջանառությունից հանել»,- շարունակեց Ղազարյանը։
Զարուհի Բաթոյանը պատասխանեց՝ «Ոչ»։

«Սա արդեն իսկապես լուրջ է»․ Արման Աբովյան
1111:48
«Ու սա այն Եվրոպայի կարծիքն է, ուր ձին թամբած պատրաստվում է գնալ հայ ազգը». Արգիշտի Կիվիրյան
2611:42
«Վատ հայկական Սահմանադրությունն ավելի լավ է, քան՝ լավ ադրբեջանականը». Կարեն Քոչարյան (տեսանյութ)
3511:36
«3 տարի է՝ քրգործ է հարուցված, բայց թեմայով զբաղվող չկա»․ Տիգրան Աբրահամյան
5611:12
Ռուբիոն և Կատարի վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության ապահովման հարցերը
12911:07
«Կեղծ երթուղիները չեն փոխարինի իրական միջանցքներին»․ Մոխբերը՝ TRIPP-ի մասին
7310:18
«Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է». Սրբուհի Գալյան
7710:12
«ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
7710:00