Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ քաղաք Երևան, Քանաքեռ- Զեյթուն, Դրոյի փողոց 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5% արտադրատեսակի, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ» 1.5%» արտադրատեսակների նմուշները՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սարի Կաթ Կովիկ» պաստերացված՝ առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5%, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1.5% արտադրատեսակների արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
3411:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
6710:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
7010:30
Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
174Երեկ, 20:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
206Երեկ, 09:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
52020.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
52120.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
80917.11.2026, 12:00