Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար

Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար
41
Այսօր, 12:07

Իրանի իշխանությունները մտրակահարության են ենթարկել հայտնի երգչուհի Փարսթա Ահմադիին, ինչպես նաև երաժշտական խմբի և նկարահանող թիմի չորս անդամների։ Նրանցից յուրաքանչյուրին 74 հարված է հասցվել։ Պատժի պատճառը երգչուհու՝ առանց հիջաբի ելույթ ունենալն է եղել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 29-ամյա Ահմադին ելույթ էր ունեցել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։

Մտրակահարությունը հրապարակային չի եղել։ Բացի 74 հարվածից՝ նրանց երկու տարով արգելվել է տեսանյութեր և ձայնագրություններ պատրաստել, ինչպես նաև լքել երկիրը։

Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար