«Սա արդեն իսկապես լուրջ է»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է։
Հիշեցնեմ, որ բացի Ալիևի սահմանադրության շնորհանդեսից, Փաշինյանն ու իր թիմը երեկ ներկայացրին ևս մեկ խիստ կասկածելի նախագիծ՝ TRIPP անվանումով (իսկ իրականում՝ Զանգեզուրի միջանցք՝ ամերիկյան փաթեթավորմամբ)։
Դե, շնորհանդեսն, իհարկե, փառք Աստծո, բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր, և վերջ։
Բայց, ինչպես պարզվեց, ծիծաղելու բան այնքան էլ չկա։
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին։
«Կեղծ երթուղիները երբեք չեն փոխարինի իրական միջանցքներին՝ լինի դա Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի դա հարավային երթուղին՝ Հորմուզի նեղուցով, թե TRIPP-ը (Զանգեզուրը)»,- գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմեդ Մոխբարը։
«Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա այն շրջանցել։
Դաս քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»,- նշել է նա։
Հուսով եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր դեռ չեն վերջնականապես ապուշացել փաշինյանական քարոզչության ազդեցության տակ, հասկանում են, որ սա իրանցիների ուղիղ նախազգուշացումն է այն մասին, որ նրանք Հայաստանն ընկալում են որպես սպառնալիք։
Այսինքն՝ Փաշինյանն ու իր թիմը, որոնք ամբողջ օրը հիստերիկ ղժղժում են իբր խաղաղության մասին, իրականում մեր գլխին բերեցին էսկալացիայի նոր սպառնալիք, այս անգամ՝ արդեն Իրանի հետ»։

«Սա արդեն իսկապես լուրջ է»․ Արման Աբովյան
1111:48
«Ու սա այն Եվրոպայի կարծիքն է, ուր ձին թամբած պատրաստվում է գնալ հայ ազգը». Արգիշտի Կիվիրյան
2611:42
«Վատ հայկական Սահմանադրությունն ավելի լավ է, քան՝ լավ ադրբեջանականը». Կարեն Քոչարյան (տեսանյութ)
3511:36
«3 տարի է՝ քրգործ է հարուցված, բայց թեմայով զբաղվող չկա»․ Տիգրան Աբրահամյան
5611:12
Ռուբիոն և Կատարի վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում կայունության ապահովման հարցերը
12911:07
«Կեղծ երթուղիները չեն փոխարինի իրական միջանցքներին»․ Մոխբերը՝ TRIPP-ի մասին
7310:18
«Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է». Սրբուհի Գալյան
7710:12
«ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ». Սրբուհի Գալյան (տեսանյութ)
7710:00