Տավուշի մարզում անչափահասների ծեծի գործով ձերբակալվել է նաև հորաքույրը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում՝ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նրանց վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

ՊՆ-ն ու ՔԿ-ն՝ Ճամբարակի դժբախտ պատահարի մասին
177Երեկ, 11:30
Կառավարության ծրագիրն ԱԺ-ում կքննարկվի օգոստոսի 24-ին
25821.08.2026, 14:42
Կորեայի վարչապեը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
34820.08.2026, 18:24
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ
38120.08.2026, 16:42
«Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»․ Արամ Թորոսյան
31620.08.2026, 15:30
Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք
27020.08.2026, 14:12
Ճամբարակում վթարի ենթարկվածները զինծառայողներ են
24120.08.2026, 09:48
18-ամյա աղջկա առևանգման դեպքը բացահայտվել է (տեսանյութ)
36419.08.2026, 13:30