Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ հեռուստալրագրողին, նրա եղբորն ու հորը դանակահարելու համար

43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ հեռուստալրագրողին, նրա եղբորն ու հորը դանակահարելու համար
296
Ուրբաթ, 21 օգոստոսի, 2020 թ., 19:25

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բակում Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել հեռուստալրագրողի, նրա հոր և եղբոր մարմնի տարբեր մասերին՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քննչական կոմիտեի տվյալներով, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: