Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ժամը 16:15-ին գրանցվել է Խ. Բաղդասարյանի կենսաբանական մահը. ՔԿ

Ժամը 16:15-ին գրանցվել է Խ. Բաղդասարյանի կենսաբանական մահը. ՔԿ
610
Շաբաթ, 22 օգոստոսի, 2020 թ., 16:20

2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ. Բաղդասարյանի կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: