Քաղաքացիները «Հայփոստից» կարող են թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիներ ստանալ

Օգոստոսի 27-ից սկսած քաղաքացիները կարող են ստանալ թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները (տարին մեկ անգամ, ոչ ավել քան 5 անվանում, յուրաքանչյուրից մինչև 3 սպառողական փաթեթ չափաքանակով) «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նոր օրենքի համաձայն՝ դեղորայքը ներմուծող քաղաքացու տվյալները՝ անձնագրային և ՀԾՀ պետք է գրանցվեն համապատասխան բազաներում: Այսուհետ «Հայփոստ» ընկերությունը լիազորված է քաղաքացիներից հարցման միջոցով անհրաժեշտ տվյալները ստանալուն պես դեղորայքի թույլատրելի խմբաքանակն ուղարկել իր բաժանմունքներ, որտեղից քաղաքացիները դրանք կստանան։
Միևնույն ժամանակ «Հայփոստ» ընկերությունը սահմանված կարգով կծանուցի դեղորայք ստացող իր հաճախորդներին, թե մինչև երբ կգործի տվյալ քաղաքացու կողմից միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղերի ներմուծման տարեկան սահմանափակումը։
Ուշադրություն. եթե առաքանին ներառում է 5 անվանում և/կամ յուրաքանչյուր անվանումից 3 սպառողական փաթեթից ավելի դեղորայք, ապա ՀՀ մաքսային ծառայությունը կարող է այն տրամադրել քաղաքացուն միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված՝ դեղերի ներմուծման հավաստագրի ներկայացման պարագայում:
Հաճախորդի ցանկության դեպքում «Հայփոստ» ընկերությունն ինքը կարող է հաճախորդի փոխարեն դիմել ՀՀ առողջապահության նախարարություն և թույլտվություն ստանալու դեպքում առաքել տվյալ դեղը բաժանմունք։ Առողջապահության նախարարությունը թույլատրում է քանակը գերազանցող գրանցված կամ չգրանցված դեղերի ՀՀ ներմուծումը, այն դեպքում եթե դրանք կամ դրանց համարժեքները բացակայում են Հայաստանի Հանրապետության դեղագործական շուկայում։

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
169Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
175Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
52217.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
52017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
54516.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
54216.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
38216.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
37516.11.2026, 13:18