Արցախի զինվորական կոմիսարը փոխվել է. Ջալալ Հարությունյանը նշանակում է արել

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը օգոստոսի 28-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն՝ բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Խորհրդակցության ժամանակ, ի թիվս քննարկված այլ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, բանակի հրամկազմին են ներկայացվել պաշտպանության նախարարի հրամանները, որոնց համաձայն ԱՀ զինվորական կոմիսար, գնդապետ Մխիթար Էդուարդի Ավշառյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ԱՀ ՊՆ համակարգում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, իսկ ԱՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ԱՀ ՊՆ, սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը:
Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Ավշառյանին արդյունավետ ծառայության համար և վստահություն հայտնել, որ գնդապետ Առստամյանի ղեկավարությամբ, համակարգը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա տարիներին:

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
43309.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
74909.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
53308.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
53708.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
45807.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
54106.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
71504.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
70104.09.2026, 13:30