«Մեր պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի ազգային հերոսի կոչման». վարչապետ
![]() 475 Ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ., 19:41 Ինչպես արդեն հայտնել ենք, Սարդարապատում ընթացող տոնական միջոցառման շրջանակներում վարչապետ Փաշինյանը պարգևատրել է հուլիսյան հաղթական մարտերի հերոսներին: «Սարդարադապի հուշահամալիրում, որը օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ միանգամից 55 գործող զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 16 զինծառայող՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Իրադարձությունը բացառիկ է նրանով, որ պարգևատրվողներից 24-ը այստեղ ներկա են, և շքանշանները անձամբ նրանց հանձնելու պատիվն եմ վայելելու, իսկ մյուս պարգևատրվածներն անձամբ ներկա չեն՝ նրանք այս պահին էլ իրականացնում են ՀՀ-ն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց ծառայությունը: Բայց այս բացառիկ իրավիճակի կարևորագույն դրվագը դեռ առջևում է: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԶՈՒ գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի ազգային հերոսի կոչման: Քիչ անց այստեղ՝ մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում, Ազգային հերոսի կոչումը հավաստող Հայրենիքի շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման իր ծառայությունը կշարունակի իր զորամասում: Այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Ջիվան Աբրահամյանի, Յուրա Պողոսյանի, Վազգեն Սարգսյանի գործը կենդանի է։ Այն ոչ միայն պատմություն է, այլև այսօրվա և վաղվա չընդհատվող իրադարձություն»,- ասաց վարչապետը: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
18415:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
55417.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
48317.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
58816.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51515.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51115.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52514.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51014.04.2026, 17:18
