Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ

Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ
874
Շաբաթ, 29 օգոստոսի, 2020 թ., 18:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Համոզված եմ, որ այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները՝ զինվորները, սպաները, գեներալներն իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք և մենք այս գործը պիտի միասին անենք:

Այս գործից ամենևին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետև այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը՝ այստեղ, հիմա, մեր կողքին:

Արցախում ներկա եմ եղել պետական բարձրագույն պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը»: