Իրականում ի՞նչ նպատակի են ծառայել Անիի ստորգետնյա պահոցները

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ մեծ հետաքրքրություն է առաջացրել իմ կողմից հրապարակված ստորգետնյա Անիի նկարները, փորձեմ հասանելի աղբյուրների վրա հիմնվելով, ներկայացնել, թե իրականում ինչ նպատակի են ծառայել այս պահոցները։
2014թ․-ի օգոստոսի 14-16-ը Կարսի Կովկասի համալսարանում անցկացվում է «Անի-Կարս» միջազգային գիտաժողով, որտեղ ներկայացվում է պատմաբան, հնագետ Սեզայ Յազըչիի ներկայացրած «Անիի ստորգետնյա գաղտնիքները» աշխատությունը։ Աշխատությունը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ այնտեղ պատմաբանը ներկայացնում է հայտնաբերված ստորգետնյա ջրամատակարարման գաղտնի խողովակաշարեր, լայն միջանցքներ, խճճվող թունելներ, վանականների խցեր, աղոթասրահներ:
Սեզայ Յազըչին իր աշխատությունում նաև ներկայացնում է 20-րդ դարի սկզբի հայտնի մարդկանցից մեկին՝ Գեորգի Իվանովիչ Գյուրջիևին, ով իր մանկության ու պատանեկության տարիները անցկացրել է Կարսում: Գյուրջիրևն իր ընկեր Պողոսյանի հետ մնացել է մեկուսացված Անիում, որտեղ 1880-ական թվականներին միասին պեղումներ են կատարել: Նրանք հայտնաբերել են մի սենյակ, որտեղ եղել են կահույքի կտորներ, ջարդված սափորներ, կենցաղային իրերի մնացորդներ : Հետազոտողները նաև մագաղաթի մի մասնիկ են գտել: Չնայած Գյուրջիևը շատ լավ խոսում էր հայերեն, բայց չի կարողացել կարդալ գրությունը, որը հավանաբար գրված է եղել շատ հին հայերենով: Ավելի ուշ նրանք պարզել են, որ դա վանականներից մեկի նամակն է, ուղղված մյուս վանականին: Գյուրջիևը հայտնաբերել է, որ Անիում, այն տեղում որտեղ գտել էին մագաղաթի մասնիկը, հայտնի դպրոց է եղել, որն ավելի ակտիվ է գործել մեր թվարկության 6-7-րդ դարերում ու այնտեղ նաև վանք է եղել։ Սեզայ Յազըչին իր աշխատությունում նաև խոսում է այս պահոցների մասին։ Ըստ նրա, Անիի ավերակների տակ եկեղեցու գոյության մասին առաջինը հիշատակել է Գյուրջիևը, բայց տարիներ անց իտալացի հնագետների խումբը հաստատեց ստորգետնյա եկեղեցու գոյությունը: Իսկ մինչ Գյուրջիևը շատ ճանապարհորդներ նշել են, որ Անիում բնակչության զգալի մասը ապրել է քարանձավներում և քարե տներում: Դպրոցների, եկեղեցիների համար անհրաժեշտ է եղել գրապահոցներ, որոնք էլ փորվել են հեշտ փորվող տուֆային ապարների վրա։ Ստորգետնյա Անին դեռևս ամբողջությամբ հայտնաբերված չէ, իսկ հայտնաբերված մեծ մասը ծառայել է որպես բնակատեղի, որտեղի թունելների երկարությունն անցնում է 500 մետրը։ Ամենակարևոր հատվածներն են «Գաղտնի դռներ»-ը և «Ստորգետնյա Անի»-ն, այս պահին հայտնաբերեվել է 823 ստորգետնյա կառույց և քարանձավ, որոնք նաև քարտեզագրվել են»։

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
54220.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
67319.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
43018.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
82118.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
46217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
50716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
194715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
75413.09.2026, 16:48