«Հույս ունենք՝ կկարողանանք բացատրել միջազգային գործընկերներին, որ մեղմացումներ պետք է լինեն». Էդմոն Մարուքյան
![]() 337 Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ., 13:00 «Արտակարգ դրությունը, երբ որ դադարի, ըստ քննարկվող օրենքի, երկրով մեկ պետք է հայտարարվի կարանտին: Մեր մտավախությունն այն է, որ այս կարանտինի ուղերձը կլինի ավելի խիստ և անհասկանալի, և սահմանները շարունակաբար չեն բացի: Շատ դժվար է լինելու բացատրել, որ արտակարգ դրությունից ավելի մեղմ ռեժիմի մեջ ենք մտնում, որի անունը կարանտին է: Իհարկե, ավելի մեղմ ռեժիմ է, ավելի քիչ սահմանափակումներ կան, բայց կան խնդիրներ, որոնց մի մասը մինչ այս պահը լուծված չեն»,- բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների հետ զրույցում, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ խնդրի վերաբերյալ ԱԺ-ում ներկայացվել է մեծ փաթեթ, որը 5 ամիս չի քննարկվել. «Ստացվում է՝ ունենք 5 ամիս չքննարկված փաթեթ, բայց 5 րոպե՝ զեկուցելու, ևս 2 րոպե՝ հարց տալու համար»,- ասաց Մարուքյանը: ԼՀԿ պատգամավորը հույս հայտնեց, որ կկարողանան բացատրել միջազգային գործընկերներին, որ արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ որոշ քաղաքացիների համար դուրս գալու համար մեղմացումներ պետք է լինեն: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
