Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
![]() 1019 Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 17:50 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի՝ Վ. Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան՝ Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: |
«51 հասցեներում իրականացվում են խուզարկություններ». ՔԿ
9212:12ՔԿ-ն՝ ՀԷՑ-ում իրականացվող գործողությունների մասին
11010:06BRICS-ի շրջանակներում հանդիպել են Արաղչին և Ֆիդանը
397Երեկ, 16:46ՔԿ-ից արձագանքել են Հովհաննես Խուդոյանին
220Երեկ, 16:12Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ
425Երեկ, 13:10«2021-ին Սյունիքում վարչապետի նկատմամբ խուլիգանությունը պլանավորված է եղել»․ ՔԿ
267Երեկ, 12:00«Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման»․ ԱՄՆ դեսպանատուն
37206.07.2025, 12:06Ուրցաձորի նախկին համայնքապետը մեղադրվում է 55 մլն դրամի հողատարածքներ ապօրինի օտարելու մեջ (տեսանյութ)
25306.07.2025, 09:12