Չարաշահումներ՝ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող 2 մարզադպրոցում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով, 18 քաղաքացիների հրամանագրել են տարբեր հաստիքներում և, հաստատապես տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կանխիկ, իսկ հետագայում նաև բանկային փոխանցումների եղանակով ստացել են այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարները՝ այդ կերպ հափշտակելով Գյումրիի համայնքապետարանի բյուջեիցելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 32.000.000 ՀՀ դրամի գումարները:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ ենձեռք բերվել նաևառ այն, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մեկ այլ՝ «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Ա. Կ.-ը և հաշվապահ Ա. Պ.-ը 2009 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 6 անձանց ձևականորեն հրամանագրել են տարբեր հաստիքներում՝ համայնքապետարանի բյուջեից հափշտակելով 10.600.000 ՀՀ դրամի գումարները:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել են երկու քրեական գործեր, որոնցով ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, համայնքինպատճառվածվնասը վերականգնելու ուղղությամբ:

«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
7216:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
6815:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
11411:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
12009:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
40200:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
150Երեկ, 23:36
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում
398Երեկ, 21:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
165Երեկ, 13:18