«Սա դպրոցը քանդելու ճանապարհ է». Արտակ Մովսիսյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն այսօր «168 ժամ»-ի եթերում ասել է, որ ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված չափորոշիչների վերաբերյալ բացասական է արտահայտվել ողջ մասնագիտական հանրույթը. «Հիմա դրել է հանրային քննարկման, բայց երբ բացասական կարծիք ես արտահայտում, այդ թվում՝ պաշտոնյա անձինք ասում են՝ մեծ աղմուկ բարձրացավ. աղմկողն իրենք են, սա աղմուկ չէ, դժգոհության ձայն է»,- ասել է նա:
Մովսիսյանն «աբսուրդային» է որակել այն հանգամանքը, որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը սկսվում է Վանի թագավորությունով. «Ասում են՝ տեսեք՝ 6-ում մենք 3-րդ և 2-րդ հազարամյակին և նախնադարին անդրադառնում ենք: 6-րդ դասարանի դասագրքում նյութն անհասկանալի է և չպատճառաբանված»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ դրվել է մի կոնցեպցիա, որը ոչ մի քննադատության չի դիմանում. «Նման բան անել դպրոցի նկատմամբ, նախարարությանն է սա ուղղված, սա թշնամություն է ուղղակի: Չի կարելի, դպրոց է...: Սա ապազգային վտանգ է, սա դպրոցը քանդելու ճանապարհ է, և, բնականաբար, պետք է ամեն հնարավոր տարբերակներով կանգնեցնել այս ընթացքը»,- նշել է Արտակ Մովսիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
25230.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
61226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
72224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
80823.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
91920.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
95019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
94919.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
110416.10.2026, 23:36