Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը․ նա այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: 
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերին, նորարարական տեխնոլոգիական հնարավորություններին ու ենթակառուցվածքներին։
Այցի շրջանակում Անտոնիո Գուտերեշը հանդիպել է «Թումո» կենտրոն այցելող երիտասարդներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նախասիրություններով: Թումո կենտրոնի սաներն առանձնակի ընդգծել են կրթական յուրահատուկ մեթոդաբանությունը, որը համադրվում է ինքնուսուցման ու ոչ ֆորմալ կրթության գործնական դասընթացներով՝ տրամադրելով արդիական թվային ու ստեղծագործական հմտություններ։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերին, նորարարական տեխնոլոգիական հնարավորություններին ու ենթակառուցվածքներին։
Այցի շրջանակում Անտոնիո Գուտերեշը հանդիպել է «Թումո» կենտրոն այցելող երիտասարդներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նախասիրություններով: Թումո կենտրոնի սաներն առանձնակի ընդգծել են կրթական յուրահատուկ մեթոդաբանությունը, որը համադրվում է ինքնուսուցման ու ոչ ֆորմալ կրթության գործնական դասընթացներով՝ տրամադրելով արդիական թվային ու ստեղծագործական հմտություններ։ «Սա այն վայրն է, որտեղ մարդկանց միավորում են ստեղծագործականությունն ու նորարարությունը: Այստեղ երիտասարդներն ուսումնասիրում են իրենց հնարավորությունները և բացահայտում տաղանդները։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ Թումոն այժմ հասանելի է մի շարք երկրներում՝ տարբեր համայնքների և երիտասարդների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Անտոնիո Գուտերեշին՝ իր ներկայությամբ երիտասարդներին ոգևորելու համար: Նա նաև ընդգծել է, որ «Թումո» կենտրոնում ձեռք բերած հմտությունները կարող են էականորեն նպաստել կենսաբազմազանության խնդիրների լուծմանը, որոնք այս օրերին քննարկվում են COP17-ի շրջանակում։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է Թումոյի զարգացման ռազմավարությունը, այդ թվում՝ ՀՀ մարզերում և սահմանամերձ համայնքներում կենտրոնի կրթական ցանցի (Թումո կենտրոններ և տուփեր) ընդլայնման ընթացքը, պատանիների ու երիտասարդների ներգրավվածությունը ոչ ֆորմալ կրթությանը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության ծրագրերին և աշխարհում «Թումո» ցանցի տարածմանը:

Անտոնիու Գուտերեշ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
1423:36
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
16109:06
«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան
62911.10.2026, 09:18
«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
71009.10.2026, 14:42
«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան
74209.10.2026, 01:06
Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
243108.10.2026, 00:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
65607.10.2026, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
250406.10.2026, 20:36