Զինվոր է զոհվել

Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին. տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ:
Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ստեղծված իրավիճակի և սահմանային լարվածության աճի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
227Երեկ, 10:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
365Երեկ, 09:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
27718.09.2026, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
27118.09.2026, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
24818.09.2026, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
24618.09.2026, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
83718.09.2026, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
24117.09.2026, 23:36