«Ամաչում եմ, որ Հայաստանի ղեկավարն այսքան նվաստացնում է սեփական պաշտոնը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի ղեկավար վարչապետը կամ երկրի ղեկավար նախագահն այն պաշտոններն են, որն զբաղեցնող յուրաքանչյուր անձ գրեթե ամբողջությամբ օբյեկտիվորեն զրկվում է անձնական դաշտի անձեռնմխելիությունից՝ պահպանելով դրա ամենամինիմալ ծվենները միայն: Ու դա նորմալ է, այդպես պետք է լինի: Նման բարձր պաշտոնը մեծ զոհողություններ է ենթադրում և մեծագույն հրապարակային հաշվետվություն:
Եվ հենց այդ համատեքստում է նաև, որ վարչապետի անձը կամ ընտանիքը հանդիսանում են հասարակական կամ անհատական քննադատությունների լեգիտիմ թիրախ: Այդ համատեքստում է, որ վարչապետի անձի յուրաքանչյուր հանգամանք կարելի է քննադատել, որովհետև վարչապետը սովորական քաղաքացի չէ, սովորական մարդ չէ այլևս, այլ՝ պետության խորհրդանիշ և ներկայացուցիչ: Նրա տունը հասարակության ձեռքով կառուցված բեմն է, իսկ անձնական և ընտանեկան կյանքը լուսարձակների տակ պետք է անցնի: Երկրի ղեկավարը՝ պաշտոնը ստանձնելով, բարոյական հարթությունում պարտավոր է հրաժարված լինել անձնական որևէ գաղտնիքից, որևէ վիրավորանք անձնական ընդունելուց կամ անձնավորվելուց: Այդպես է բոլոր բռնատիրություն չհանդիսացող երկրներում:
Բռնատիրություն չհանդիսացող երկրներում մեկ այլ կարևոր հանգամանք է գործում. երկրի ղեկավարը գիտակցում է իր պաշտոնի, ինչպես ասում են Արևմուտքում՝ «գրասենյակի» բեռը, արժեքն ու ակնկալվող վեհությունը և իրեն թույլ չի տալիս մանրանալ, հակառակորդների հարցում անձնականացնել ամեն բան, բամբասկոտ էակի պես անցյալից կոմպրոմատներ հանել հրապարակ և բոլոր նրանց, որոնցից օգտվել է, գործընկեր դարձել, հետո՝ թշնամացել, պետության լծակների ընձեռած հնարավորություններն օգտագործելով՝ մրոտել, կեղտոտել ու շարքային բանսարկուի պես անվանարկել:
Ես վերջին մարդն եմ, որ կպաշտպանի տվյալ մեղադրանքի հասցեատիրոջը, բայց որպես քաղաքացի՝ ցավում եմ և ամաչում, որ Հայաստանի ղեկավարն այսքան նվաստացնում է սեփական պաշտոնը և մշտապես իջնում հակառակորդների կեղտոտ լվացքն արևին փռող թաղային կենցաղագետի մակարդակի:
Ամաչում եմ նաև, երբ նա դա անում է այլոց՝ իր մանկլավիկների ձեռամբ և շուրթերով:
Որևէ իրեն հարգող պետության համար սա ամոթ է:
Պետական, անգամ՝ ազգային ամոթ:
Ամաչո՞ւմ ենք արդյոք մենք: Իհարկե, ո՛չ: Անամոթությունը մեզ համար հանդուրժելի, ընդունելի մի երևույթ է այլևս:
Վաղը բոլորով հաստատ ամաչելու ենք: Ամաչելու ենք նրա համար, որ նման ամոթալի իշխանություն ենք հանդուրժել»:

«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
3801:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
85Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
70Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
85Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
153Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
111Երեկ, 17:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
87Երեկ, 17:06
«Սա աշխարհի պատմության ամենամեծ ընտրակաշառքն է»․ Տիգրան Խզմալյան
100Երեկ, 16:54