Նավալնիին դուրս են գրել հիվանդանոցից

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա բուժվում էր թունավորումից հետո: Այս մասին հայտնել է բժշկական հաստատության կայքը։
«Ալեքսեյ Նավալնին, ով օգոստոսի 22-ից բուժվել է «Շարիտեում», դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կլինիկայում նշել են, որ հիվանդի առողջական վիճակը բարելավվել է այն աստիճան, որ անհետաձգելի բուժումը հնարավոր է եղել դադարեցնել։ «Բուժող բժիշկները ելնելով հիվանդի ներկա վիճակից՝ հնարավոր են համարում լիարժեք ապաքինումը»,- հայտարարել են «Շարիտեում»:
Այնտեղ հստակեցրել են, որ Նավալնին 32 օր է եղել հիվանդանոցում, որից 24-ն նա անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։ Ծանր թունավորման որևէ հետևանքների մասին կարելի է դատել ավելի ուշ, եզրակացրել են բժշկական հաստատությունում:

Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին
3813:14
«Հարցում եմ ուղղել Անդրանիկ Սիմոնյանին»․ Գեղամ Մանուկյան (լուսանկար)
2313:12
«Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4912:18
«ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ»․ Արսեն Թավադյան
5211:12
«Ցավալի է, որ նա պիտի ղեկավարի այս սուրբ հողը»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
6310:54
«Հայ մարդկանց ձայները չպետք է գողանան»․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
4510:30
«Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
6809:48
«Սրանց մուտքը Հայաստան ազատ է»․ Արեգ Սավգուլյան
6609:24