Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Գլխավոր դատախազությունը՝ Արթուր Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ

Գլխավոր դատախազությունը՝ Արթուր Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ
275
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ., 16:30

Արդեն հայտնել էինք, որ ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը Միացյալ Նահանգներում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում, այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Չնայած այդ հանգամանքին, դատախազությունը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում Հայաստանի իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար: