«Դուրս գանք պատրանքից, թե բանակցությունը կանխում է պատերազմը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակցություն կա, թե չկա, պատերազմի հավանականությունը դրա հետ ունի, թերևս, ամենաքիչ կապը: Ավելին, բանակցությունը կարող է լինել անգամ պատերազմի հասնելու միջոց: Ով-ով, գոնե մեր հանրությունը դրան ծանոթ է՝ Ապրիլյանից առաջ, 2014-ից փաստացի սկսած մաշող պատերազմից առաջ կար բանակցություն, և ի՞նչ: Ոչինչ, եղավ պատերազմ: Հիմա գնալ բանակցության այն բովանդակությամբ և տրամաբանությամբ, որ կար նախորդ քառորդ դարում, նշանակում է բանակցությամբ գնալ պատերազմի: Հենց դա է, որ Հայաստանը չի ուզում անել, այսինքն՝ չի ուզում ինքնախաբեությամբ գնալ իբր թե բանակցության, բայց իրականում՝ նոր պատերազմի: Ոչ մի նորմալ մարդ չի կարող պատերազմը նախընտրել բանակցությունից, բայց ամբողջ հարցն այն է, որ այս հարցում դրանք չունեն ուղիղ փոխկապակցվածություն: Դուրս գանք էդ պատրանքից, թե բանակցությունը կանխում է պատերազմը: Պատերազմը կանխում է ուժը, առնվազն ուժերի հավասարակշռությունը»:

«Արցախ» միության հայտարարությունը՝ Արցախի անկախության հռչակման 35-ամյակի առթիվ
1910:42
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
3710:18
«Սա երկրորդ շանսն է, որտեղ իրոք կարող են լուրջ որոշումներ կայացվել»․ Վահան Բաբայան
4610:12
«Սենց «կռուտիտ» նույնիսկ ես չէի Նիկոլից սպասում»․ Էդուարդ Շարմազանով
6410:06
«Նույն սխալները կրկնելով՝ ավելի լավ արդյունք սպասելն իսկապես միամտություն է»․ Արա Պողոսյան
5509:54
«Ամեն ինչ սկսվել է Ղարաբաղի խնդիրներից»․ Պուտին (տեսանյութ)
10209:48
«Ռուսաստանը չի ձգտում պահել հայերին ու Հայաստանն իր հովանու ներքո»․ Նաիրի Հոխիկյան
5809:42
Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է․ «Հրապարակ»
6509:36