ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
![]() 685 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 17:20 ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումներն, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն»: |
Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումից
10722:12Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը (տեսանյութ)
14721:12«ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը»․ Նազելի Բաղդասարյան
20120:06Նոր Նորքի նախկին ղեկավարի ու 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
18618:54Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
15818:48«ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսվարողներին հրավիրում ենք քննարկման»․ ՍԱՏՄ
17218:30Դատախազությունը պահանջում է Ավետ Ադոնցից բռնագանձել 1 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, 90 մլն դրամ
16117:54Ձորաղբյուրում կատարված սպանությունը բացահայտվել է
18814:30