Երբ վտանգ է սպառնում երկրի սահմաններին, ոստիկանը զինվոր է. ոստիկանության ուղերձը

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ծանր, բայց հերոսական փորձություն է, ոգու փորձություն մեր Հայրենիքի ու ժողովրդի համար, բոլորիս համար՝ մեծ ու փոքրի, տղամարդու և կնոջ, Հայաստանի և Արցախի քաղաքացու, թե սփյուռքահայի համար: Այս մասին ասվում է Ոստիկանության տարածած ուղերձում:
«Արցախի սահմանի ողջ երկարությամբ ու Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում ահեղ մարտեր են:
Ազգը բանակ դարձած ոտքի է կանգնել պաշտպանելու մեր հայրերի ու պապերի արյան գնով պահած հող հայրենին, հայրենի հողի վրա ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքը:
Հայրենական պատերազմ է, ու ռազմաճակատ են մեկնում բոլորը․․․ Երբ վտանգ է սպառնում երկրի սահմաններին՝ ոստիկանը զինվոր է: Այդպես էր Արցախյան ազատամարտին, Ապրիլյան պատերազմին, այդպես է նաև այսօր։
Հայրենիքը բոլո՜ր որդիներին կանչում է պաշտպանության:
Արցախում, Հայաստանում, ռազմաճակատի բոլոր տեղամասերում միասին ու միասնական են հաղթանակած մեր բանակի քաջարի զինվորները, լեգենդար սպաներն ու հրամանատարները, ոստիկանները, բժիշկները, կամավորականները:
Բոլորը՝ մեկ ու ազգ-բանակ դարձած:
Եվ հաղթելու ենք, որովհետև «իրականում թշնամին նույն թշնամին է, որ մեր առաջ փախչում էր և մենք էլ նույն մենք ենք․․․», նույնն է, որ ջախջախվեց 90-ականներին, ջախջախվեց 2016-ին և այս անգամ էլ ջախջախվելու է:
Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք՝ մի՛շտ»:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
163Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
167Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
51717.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
51517.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
54316.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
54016.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
38016.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
37316.11.2026, 13:18