Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Արցախի մի շարք բնակավայրեր ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների». Ա. Հովհաննիսյան

«Արցախի մի շարք բնակավայրեր ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների». Ա. Հովհաննիսյան
478
Շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ., 21:40

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ երեկ ու այսօր Ստեփանակերտն ու Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների: Նշենք, որ կասետային արկերը արգելված զինատեսակների շարքին են դասվում:

«Քաղաքակիրթ աշխարհի արձագանքները Ադրբեջանի վայրագություններին, արգելված զինատեսակների կիրառմանը, բավականին տեղին են, դրանով զբաղվում են մեր համապատասխան մարմինները»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնակով հայակական կողմի կորուստներին՝ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ զոհերի մասին կհայտնեն հստակեցումից հետո, իր խոսքով, առանց որևէ վայրկյան սպասելու։