Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իրավիճակի այս տեմպերով զարգացումն աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար». Դավիթ Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին

«Իրավիճակի այս տեմպերով զարգացումն աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար». Դավիթ Տոնոյանը՝ ԱՄՆ դեսպանին
426
Երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ., 16:40

Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունն ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար:

ԱՄՆ դեսպանն իր անհանգստությունն է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում հումանիտար խնդիրների լուծված չլինելու կապակցությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Տոնոյանը նշել է, որ դրանք չեն կարգավորվում հակառակ կողմի շահագրգռվածության բացակայության պատճառով: