Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. ՀՀ ԱԳՆ
356
Երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ., 21:50

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությանը, ընդգծել է, որ վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին պատերազմական գործողություններում ներգրավելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը։