Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ»․ ԱԳՆ խոսնակ

«Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ»․ ԱԳՆ խոսնակ
334
Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 19:45

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:
Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»: