Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն. դրա կարիքը չունենք». Արծրուն Հովհաննիսյան

«Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն. դրա կարիքը չունենք». Արծրուն Հովհաննիսյան
347
Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ., 22:20

«Վարձկանները բնավորություն ունեն․ երբ հաջողություն ու ավար չկա, սկսում են հեշտությամբ լքել սահմանը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով միջազգային մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Ադրբեջանի կողմից ներկայացող վարձկան ահաբեկիչները սկսել են լքել ադրբեջանական ուժերը և անցնել Իրանի սահմանը:

«Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են, և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ-ի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք»,- ասաց նա: