«Ադրբեջանը Հայաստանի տարածքին հարվածներ չի հասցնի»․ Զաս

Ադրբեջանը Հայաստանի տարածքին հարվածներ չի հասցնի, քանի որ տարածքային պահանջներ չունի և նրա ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ չի կատարի, կարծում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես վստահ եմ, որ իրավիճակի նման զարգացում չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի և ոտնձգություն չի կատարում տարածքային ամբողջականության նկատմամբ։ Երկրորդ, ինձ թվում է, որ այնտեղ բավականաչափ ողջամտություն և պատասխանատվություն ունեն իրենց ժողովրդի հանդեպ, որպեսզի նման որոշումներ չընդունեն՝ հասկանալով, որ դա անմիջապես կփոխի իրավիճակը»,- ասել է Զասը:
Նա նաև նշել է, որ ադրբեջանցի և հայ քաղաքական գործիչների ու զինվորականների ողջամտությունը թույլ չի տա հակամարտության սրումը նոր մակարդակի հասցնել:
«Հիմա այնտեղ հակամարտություն է և միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք ու գնահատական ունի իրավիճակի վերաբերյալ։ Եթե դա հիմա տեղի ունենա, ապա, իհարկե, ամեն ինչ կփոխվի։ Ես կարծում եմ, որ ոʹչ Ադրբեջանի, ոʹչ Հայաստանի, ոʹչ էլ այլ երկրի շահերից չի բխում, որ հակամարտությունը բռնկվի տարածաշրջանային մակարդակի։ Այդ իսկ պատճառով, ես այստեղ իրադարձությունների զարգացման նման տարբերակ չեմ տեսնում»,- ընդգծել է Զասը։

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
57209.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
101609.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
66708.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
67108.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
52207.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
60506.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
77904.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
76504.09.2026, 13:30