Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան

«Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան
549
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 21:10

«Հենց այս պահին համառ մարտեր են ընթանում ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ: Ընդ որում՝ հարձակումներն ավելի սաստիկ ու համառ են հարավային ուղղությամբ: Հայկական զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են հակառակորդի զգալի թվով կենդանի ուժ և զինտեխնիկա՝ հակառակորդին հետ մղելով իր նախնական բնագծերը»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մինչև հոկտեմբերի 7-ը հավաքագրված տեղեկություններով՝ Արդբեջանի կրակից Արցախում տուժել է

4600 անշարժ գույք, 430 շարժական գույք, վնասվել են 750 տարբեր տեսակի ենթակառուցվածնքեր, զոհվել է 20 քաղաքացիական անձ: