Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի սպառազինության կորուստների մասին

«Ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ, և ինչքան էլ զուգահեռ մատակարարումներ իրականացնես, չես կարող այդ կորուստները նույն տեմպով վերականգնել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառանալով հակառակորդի սպառազինության կորուստներին:
Նա հայտնեց, որ առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստների տեմպերը չափազանց բարձր էին. «Հիմա անկում են ապրում, որովհետև այդքան տեխնիկա չկա, որ նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Դրա փոխարեն հիմա ավելի շատ կիրառում են հրետանի։ Փորձում են համառորեն շարունակել իրենց ցեղասպան, տեռորիստական գործողությունները։ Ինչքան կտևի սա՝ բարդ է կանխատեսել»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի սպառազինության մեծ մասն ադրբեջանական է՝ խորհրդային, ռուսական արտադրության:
«Սպառազինության բարձր տեխնոլոգիական տոկոսը պատկանում է իսրայելական արտադրությանը, այս նույն ոլորտում կա նաև թուրքական մասնաբաժինը, հրետանային միջոցներում ևս կա թուրքական արտադրության մաս»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
156Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
159Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
51017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
50817.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
54016.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
53716.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
37716.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
37016.11.2026, 13:18