Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում». Վահրամ Պողոսյան

«Դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում». Վահրամ Պողոսյան
976
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ., 01:10

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։
Ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին»: