Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ». ՊՆ խոսնակ

«Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հրադադարը, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ». ՊՆ խոսնակ
365
Կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ., 14:50

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»: