Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մենք չունենք որևէ բանի պակաս». Արսեն Թորոսյան

«Մենք չունենք որևէ բանի պակաս». Արսեն Թորոսյան
366
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 21:05

«Չունենք որևէ բանի պակաս: Մենք, իհարկե, ունենք շարունակական կարիքներ, որ ինչ-որ պարագաներ են սպառվում և նորերն են ձեռք բերվում: Բայց մենք չունենք որևէ բանի պակաս, որևէ սարքի բացակայություն, որը կբերեր վիրավորի բուժօգնության ծավալի քչացման»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հայտնեց, որ կորոնավիրուսային վարակի ի հայտ գալուց հետո ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ, որոնք այժմ օգտագործվում են վիրավոր զինծառայողներին բուժելու համար: Դրանց թվին են դասվում, օրինակ, շարժական ռենտգեն սարքերը, թոքերի արհեստական օդափոխման սարքերը. «Այս վատ բանը բերեց նրան, որ մենք ավելի պատրաստված էինք այս անսպասելի զարգացմանը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բժիշկների պակաս էլ այս պահին չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: